News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ավելի քան 50 սեւամորթ գործարարներ McDonald’s-ին մեղադրել են խտրականության մեջ, հաղորդում է USA Today-ը:

Նրանք հայց են ներկայացրել Իլինոյսի շրջանային դատարան: Հայցվորները McDonald's ռեստորանների նախկին սեփականատերերն են, որոնց պատկանել են ավելի քան 200 ռեստորաններ 1988-2018 թվականներին: Նրանք պնդում են, որ McDonald's ընկերությունը պնդել է, որպեսզի նրանք ռեստորաններ բացեն «վտանգավոր եւ տնտեսապես դեպրեսիվ շրջաններում»

Նրանք նաեւ պնդում են, որ ընկերությունը իրենց մերժել է ֆինանսական աջակցություն տրամադրել, որը  տրամադրել է սպիտակամորթներին:

Հայցվորները պահանջում են վնասի փոխհատուցում յուրաքանչյուրին 4-5 մլն դոլարի չափով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ