News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեհաստանի կառավարությունը կարող է Գերմանիային առաջարկել իր ենթակառուցվածքը գազի փոխադրման համար, եթե Բեռլինը հրաժարվի օգտագործել «Հյուսիսային հոսք 2» գազատարը: Այս մասին չորեքշաբթի լեհական հեռուստատեսությամբ հայտարարել է հանրապետության կառավարության մամուլի քարտուղար Պիոտր Մյուլլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ պետք է տարբեր տարբերակներ դիտարկել, եթե խոսքն էներգետիկ անվտանգության  մասին է: Լեհաստանը ամենասկզբից շեշտում էր, որ եվրոպական համերաշխությունն այս ոլորտում պետք է միանշանակ լինի»,- ասել է նա` պատասխանելով հարցին` արդյո՞ք Լեհաստանը կկարողանա ԳԴՀ-ին առաջարկել Baltic Pipe-ի հնարավորությունները` «Հյուսիսային հոսք 2»-ի փոխարեն:

«Ուստի, եթե գերմանական կողմից հայտարարվի այդպիսի կարիքների մասին, Լեհաստանը բաց է նաեւ իր ենթակառուցվածքն օգտագործելու համար, որն ինքը կառուցում է իր էներգետիկ անվտանգության համար: Քանի որ մենք համերաշխորեն ենք մոտենում էներգետիկ անվտանգությանը, կարծում ենք, որ այն պետք է կառուցվի համաեվրոպական մոտեցմամբ»,- ասել է Մյուլլերը: Ըստ նրա` «Հյուսիսային հոսք 2»-ի նման նախաձեռնությունները հակասում են համերաշխության եւ էներգետիկ անվտանգության գաղափարին»:

Baltic Pipe-ը գազատարի նախագիծ է, որը Հյուսիսային ծովում նորվեգական ջրերը Դանիայի միջոցով պետք է կապի Լեհաստանին: Նախագիծը երեք փուլ է նախատեսում. գազի փոխանցման նորվեգական եւ դանիական համակարգերի միացում, Դանիայի ենթակառուցվածքների ընդլայնում եւ խողովակի կառուցում, որը միացնելու է Լեհաստանը եւ Դանիան Բալթիկ ծովի հատակով: Գազատարի նախատեսված հզորությունը տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր է: Լեհաստանի իշխանությունները մտադիր են շինարարությունն ավարտել մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Ամենաշատ