News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 28
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Ավստրալացի գործակալները հուլիսին խուզարկել են Չինաստանի պետական ​​լրատվամիջոցներում աշխատող չորս լրագրողի տները եւ առգրավել են նրանց էլեկտրոնիկան, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն, փոխանցում է Associated Press-ը:

Չինաստանից վերջին երկու ավստրալացի լրագրողի տարհանումից մեկ օր անց նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի ԱԳՆ խոսնակ Ժաո Լիջյանը:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Ավստրալիայի քաղաքացի Չեն Լին, ով լրագրող է աշխատում Չինաստանի պետական ԶԼՄ-ում, ձերբակալվել է ազգային անվտանգության դեմ հանցագործություններ կատարելու կասկածանքով: Ըստ նրա` խուզարկություններ են կատարվել չինական «Սինհուա»-ի, Չինաստանի կենտրոնական ռադիոյի, CCTV-ի եւ Չինաստանի լրատվական գործակալության լրագրողների տներում:

«Որքան ես գիտեմ, ավստրալական կողմը դեռ խելամիտ բացատրություն չի տվել անցկացված խուզարկությունների կապակցությամբ եւ չի վերադարձրել լրագրողներից առգրավված բոլոր իրերը»,- նշվում է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ, ով հայտնել է, որ լրագրողների տներից նույնիսկ մանկական խաղալիքներն են վերցվել:

Նա հավելել է, որ չորս չինացի լրագրողներ վերադարձել են Չինաստան եւ հերքել է Չինաստանի կապը ավստրալացի լրագրողների` հայրենիք վերադարձի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ