News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մասնակցությամբ  անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բանկերում քաղաքացիների կողմից նախկինում գրավադրված եւ ժամկետանց պարտավորությունների դիմաց բռնագրավված այն բնակարանների խնդրին, որոնք հետագայում ցեսիայի  (պահանջի իրավունքի զիջում) միջոցով ձեռք է բերել ԱՆ հիմնադրամը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառաությունը:

Զեկույցով հանդես է եկել Հիմնադրամի գլխավոր տնօրեն Էռնեստ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ կան այդպիսի 146 բնակարաններ, որոնց շահառուները հանդիսանում էին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության տարբեր շրջանների բնակիչները: Նախկին սեփականատերերը շարունակում են ապրել այդ բնակարաններում, եւ անհրաժեշտություն է առաջացել հիմնավորապես լուծելու այդ խնդիրը:

Հանրապետության նախագահը նշել է, որ ուսումնասիրությունները հաստատում են, որ հիմնական խնդիրը պայմանավորված է եղել սոցիալական տարբեր պատճառներով, եւ պետությունը պարտավոր է աջակցության տարբեր գործիքակազմեր մշակել, որպեսզի դրանցում ապրող ընտանիքների համար հնարավորություն ստեղծվի՝ նորից վերականգնելու սեփականության իրավունքը: Նախագահ Հարությունյանը մեկ անգամ եւս շեշտել է «Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» կարգախոսի կյանքի կոչման անհրաժեշտությունն ու կարեւորությունը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ պետությունը կգործադրի բոլոր ջանքերը գործընթացն անաչառության սկզբունքով կազմակերպելու համար:

Շահագրգիռ քննարկումների արդյունքում որոշվել է բնակարանները տրամադրելու առաջարկ ներկայացնել նախկին սեփականատերերին՝ առաջին երեք տարվա ընթացքում՝ 0 տոկոս, այնուհետեւ՝ 3% տոկոսադրույքով, առավելագույնը՝ 20 տարի մարման ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ