News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Վերջին շրջանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր համակիրների հետ հանդիպումների շարք է սկսել, նրա գործունեության, հանդիպումների մասին էլ գրեթե ամենօրյա ռեժիմով ներկայացնում է սեփական լրատվամիջոցը։ Մի պահ տպավորություն է, թե նախընտրական քարոզարշավ է մեկնարկել, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժն էլ քարոզարշավ է իրականացնում։

Ծառուկյանը խոսում է հիմնականում երկրի տնտեսական վիճակի մասին, սակայն հասցեական հրաժարականներին դեռ չի անդրադառնում։ Իշխանության անդորրը մի պահ խռովվեց, երբ ԲՀԿ ղեկավարը հայտարարեց, թե հանրահավաք է անելու։ Բոլորն անցան գործի, հակադարձեցին ու համարյա «թող անի, տեսնենք» հանգով խոսքուզրույցն ավարտեցին։ Ի վերջո, իշխանությունն ունի առավել քան հզոր զենք՝ կարանտինը, որը մահակ է ցանկացած ընդդիմադիր ուժի գլխին, քանի որ զանգվածային հավաքներին կարող է մեկ ժամում վերջ դնել։

Սակայն անկախ իրողությունից, թե իշխանությունն ինչպես կարձագանքի ընդդիմադիրների գործունեությանը (յուրաքանչյուր իշխանություն իր մեթոդներն ու ձեւերն ունի ընդդիմադիրներին լռեցնելու), շատ ավելի կարեւոր է, թե ինչ է իրականում ուզում ընդդիմությունն ու ինչ մեթոդներով է փորձում իր նպատակին հասնել։

Հանրահավաքն ինքնանպատակ չի լինում։ Եթե ելույթների ու շեշտադրումների տրամաբանությունը լինելու է այն, ինչ վերջին շրջանում Ծառուկյանը տարբեր հանդիպումներին ասում է, նշանակում է քաղաքական առումով դա ոչինչ չտվող գործընթաց է։ Ավելին, եթե այդ ընթացքում պետք է նորից վերհաստատվի, թե ԲՀԿ-ն պահանջում է կառավարության 100-տոկոսանոց հրաժարական, նշանակում է էլի ոչինչ չասել։ Այդ ամենն արդեն հասարակությունը լսել է ու դեռ դրան միտված գործողություններ չի տեսել (գուցե ընդդիմության այս պահվածքը նաեւ արտակարգ դրությամբ էր թելադրված)։

Ավելին, ԲՀԿ-ականները հայտարարում են նաեւ, թե հանրահավաքի օրակարգ դեռ չունեն, ստացվում է՝ հանպատրաստից որեւէ թեմայի շու՞րջ է լինելու։ Այն, որ երկրում հազար ու մի խնդիր կա, ակնհայտ է, բայց դրանք բարձրաձայնելու համար պիտի ամեն անգամ հանրահավաքնե՞ր անել։ Հետո տեղի՞ն է արդյոք, որ խորհրդարանական ուժը ողջ կառավարության հրաժարականը պահանջի, բայց ընդամենը մեկ կամ երկու ոլորտին առնչվող թեմա ընտրի հանրահավաքի համար։ Այդ թեմաները մեծ հաջողությամբ խմբակցության անդամների ջանքերով երկրի թիվ մեկ ամբիոնից էլ կարելի է բարձրաձայնել։

Ի վերջո, եղած բոլոր խնդիրների թիվ մեկ պատասխանատուն երկրի վարչապետն է, հիմա Գագիկ Ծառուկանն իր հանրահավաքին ուղիղ հայտարարելո՞ւ է, որ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե՞ կբավարարվի հերթապահ հայտարարություններով ու խնդիրները լոկ արձանագրելով։ Սրան հավելենք նաեւ, որ որպես խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժ, ԲՀԿ-ն դեռ խորհրդարանական պայքարի բոլոր մեխանիզմները չի էլ սպառել, գուցե հենց այդտեղի՞ց պիտի սկսել կառավարության 100 տոկոսով հրաժարականի գործնական քայլերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ