News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի ոստիկանությունը նախատեսում է տեղական ավազակախմբների եւ համայնքների ղեկավարներին ներգրավել իշխանությունների` կորոնավիրուսի տարածման կապակցությամբ սահմանված կանոնների մասին իրազեկման բարձրացման աշխատանքներում, գրում է Jakarta Post-ը:
Ազգային ոստիկանության պետի տեղակալ, գեներալ Գատոտո Էդի Պրամոնոյի խոսքով` այս քայլն արվում է` հաշվի առնելով ոստիկանության աշխատակիցների եւ երկրի զինված ուժերի սահմանափակ թվաքանակը:

Նա նշել է, որ, միեւնույն ժամանակ, ոստիկանությունը կհետեւի, որ ավազակախմբերը չխախտեն մարդու իրավունքները հակակորոնավիրուսային միջոցառումների պահպանումը վերահսկելու ընթացքում:

«Մենք ավազակախմբերի անդամների չենք վարձում: Մենք նրանց ներգրավում ենք: Նրանք պարզապես հասարակության իրազեկվածության բարձրացման ոչ ֆորմալ մասն են»,- ասել է ազգային ոստիկանության պետի տեղակալը:

Ըստ Գատոտոյի` ավազակախմբերի եւ համայնքների ղեկավարների օգնությունը կարեւոր է կարգապահությանը հետեւելու ջանքերի ապահովման համար, հատկապես` դիմակներ կրելու եւ սոցիալական հեռավորության պահպանման հետ կապված:

Պարբերականը նշում է, որ Ինդոնեզիայում տեղական ավազակախմբերը կապված են անվտանգության ուժերի հետ այնպիսի թաղամասերում, ինչպիսիք են ավանդական շուկաները եւ կայանատեղերը` գումարի դիմաց ապահովելով նրանց անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ