News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Քաղաքական ենթատեքստերից պետք է զերծ մնալ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անկախ գործող մարմին է, եւ այն եզրակացությունները, որոնք իրենք տալիս են, անցնում է որոշակի ընթացակարգով, որին էլ հետեւում է առանձին ընթացակարգ, որով բոլորս պետք է շարժվենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նրան, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցն է քննարկում, քանի որ վերջինս խախտել է սահմանված կանոնը եւ զբաղվել է ձեռնարկատիրությամբ:

Դիտարկմանը, որ արդարադատության նախարարությունն է նման հարցով դիմել հանձնաժողովին, Մակունցն արձագանքեց. «Արդարադատության նախարարությանը դիմեք, թե ինչ հիմքով է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Մենք այդ գործընթացի հետ կապ չունենք: Եբ հարցը կգտնվի ԱԺ-ի տիրույթում, մենք կարձագանքենք դրան»:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ նախագահը երկրորդ անգամ ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին, «Իմ քայլի» ղեկավարն ասաց. «ՀՀ նախագահն իրավունք ունի ցանկացած թեկնածուի ներկայացնել եւ իրավունք ունի դա անել մի քանի անգամ: Այդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ