News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեքշաբթի նախազգուշացրել է Ֆրանսիային, որ լիբանանյան ճգնաժամը կարգավորելու իր ջանքերը կարող են ապարդյուն անցնել` առանց «Հզբոլլահ-ի զենքի խնդրի անհապաղ լուծման, փոխանցում է Reuters-ը:

«ԱՄՆ-ն պատասխանատվություն է ստանձնել, եւ մենք կկանգնեցնենք Իրանին, որը չինական տանկեր եւ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր է գնում, այնուհետեւ` զենք վաճառող եւ Լիբանանում նախագահ Մակրոնի ջանքերը խաթարող «Հեզբոլլահ»-ին»,- հայտարարել է Պոմպեոն France Inter ռադիոյին:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ լիբանանյան բոլոր քաղաքական ուժերը պետք է կատարեն շուտափույթ կերպով կառավարություն ձեւավորելու իրենց խոստումը:

Ֆրանսիայի հետ համաձայնեցված վերջնաժամկետն ավարտվում է այսօր` երեքշաբթի, սեպտեմբերի 15-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ