News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։

Նա, մասնավորապես, նշել է. «Արձանագրում ենք, որ Սահմանադրական Դատարանի շուրջ վերջին երկու տարիների ընթացքում ծավալված զարգացումների արդյունքում այսօրվանից ստացանք հանրային վստահության ավելի ցածր մակարդակ ունեցող ՍԴ, քան մինչեւ հեղափոխությունը»:

Մեկ այլ գրառմամբ Բորիս Նավասարդյանն անդրադարձել է ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին։

«Հայաստանի քաղաքական կյանքում վերջի ամիսների կատարվելիքը երեք բան կարող է նշանակել` իշխող թիմը 1) Չի ցանկանում հաղթել հաջորդ ընտրություններում, կամ 2) Պատրաստվում է հաղթել ցանկացած գնով, կամ 3) Ընդհանրապես այդքան հեռու չի մտածում: Բոլոր նշված տարբերակները երկրին ոչ մի լավ բան չեն խոստանում: Եվ ո՞վ ասաց, որ հարցի արդիականացումը, իրոք, հեռու է...»,-գրել է նա։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ