News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Յոսիհիդե Սուգան դարձել է Ճապոնիայի նոր վարչապետ` ստանալով Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավորների ձայների մեծամասնությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

314 պատգամավոր քվեարկել է Սուգայի օգտին, վավեր է ճանաչվել ընդհանուր 462 քվեաթերթիկ:

Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի հավաքվել էր արտահերթ նստաշրջանին` նոր վարչապետ  ընտրելու համար, որը նոր կառավարություն կկազմելի: Ստորին պալատում (ներկայացուցիչների) Իշխող կոալիցիային` Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությանը եւ Կոմեյտոյի կուսակցությանը պատկանում է 313 տեղ ընդհանուր 465-ից: Այսպիսով, Յոսիհիդե Սուգայի հաղթանակը կանխատեսելի էր: Նույնքան սպասելի է նաեւ քվեարկության արդյունքը Վերին պալատում, որտեղ իշխող կոալիցիան նույնպես ձայների մեծամասնությունն ունի: Բայց նույնիսկ եթե դրա որոշումը տարբերվեր ստորին պալատի կարծիքից, ներկայացուցիչների պալատը վարչապետի նշանակման հարցում առաջնային իրավունք ունի:

Երկրի համար նոր վարչապետ ընտրելու անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ Սինձո Աբեն քրոնիկ հիվանդության սրման պատճառով օգոստոսի վերջին հայտարարեց պաշտոնաթող լինելու մտադրության մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ