News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տապալել է ամեն ինչ, ինչ հնարավոր էր: Այս մասին այսօր՝ ԱԺ նիստում, ԿԳՄՍ նախարարի հրաժարականի մասին քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Հարությունյանը պետք է ինքնակամ հրաժարական տա կամ էլ վերջինիս պետք է աշխատանքից ազատի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դուք տապալել եք այսպես կոչված բարեփոխումները, ամբողջ համակարգը ճահիճի մեջ, դուք կամք չեք դրսեւորել՝ իրական բարեփոխումներ իրականացնելու, ով ձեզ հետ համաձայն է եղել, նրանց աջակցել եք, եւ ով համաձայն չի եղել՝ հետապնդման է ենթարկվել: Մշակույթի ոլորտը տապալված է, սպորտը տապալված է, երկրում երիտասարդական քաղաքականություն չկա: Եվ սա է ձեր աշխատանքի արդյունքը»,-նշեց Մարուքյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ