News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, մի խումբ քաղաքացիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք-երթ են կազմակերպել։

«Մեր ուշադրությունը փորձում են տարբեր կրկեսային ներկայացումներով շեղել կարեւոր հարցերից։ Օրինակ՝ Արցախի հիմնախնդրի լուծման հարցից, որը տապալված է, բանակցությունները մտել են փակուղի. այդ հարցն ինչպե՞ս պետք է լուծվի, հայտնի չէ։ Մենք տեսնում ենք հերթական կապիկությունների շարան, որից պրծում չկա։ Մենք այնքան ժամանակ ենք անելու այս հանրահավաքները, մինչեւ այս իշխանությունն իր հանգիստ կորցնի ու չհասկանա, որ իրենք այլեւս տեղ չունեն մեր իշխանության մեջ։ Մեր երկրի ապագան մենք պիի որոշենք, ոչ թե իրենք՝ մեր փոխարեն»,- ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը։

Հանրահավաքի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ պայքարը նոր պիտի սկսվի. «Մտել ենք այս պայքարի մեջ եւ պիտի շարունակենք մինչեւ վերջ։ Հայաստանը չենք թողելու առեւանգված մնա։ Ժողովրդի վիճակն ահավոր է։ Աշխատանք չկա, փող չկա։ Մարդիկ արդեն հացի խնդիր ունեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ