News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա առթիվ:

Շնորհավորանքում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփյուռս եւ շնորհավորում Անկախության տոնի բերկրալի առիթով։

Շուրջ երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Տիրոջ օրհնությամբ կյանքի կոչեց անկախ պետականությունը վերահաստատելու իր դարավոր իղձը եւ հուսավառ սրտով նվիրվեց իր ազատ, նոր կյանքի կերտմանը։ Միշտ պարծանքով պիտի հիշվեն այս տարիներին համայն հայության միասնական զոհողություններն ու հանձնառությունները, որոնցով հայրենաշեն բազում ծրագրեր ու նախաձեռնություններ իրագործվեցին՝ վկայելով, որ մեր հավաքականությամբ ու միասնությամբ են մեր կյանքում արձանագրվում հաջողություններ ու հաղթանակներ։

Անկախության օրվա լուսավոր խորհուրդը հրավեր է ազգիս զավակներին վերարժեւորելու անցած դժվարին ուղին, մնալու հաստատուն՝ ազատ ապրելու եւ արարելու, մեր պետականությունը շենացնելու ձգտումի ու նվիրումի մեջ։

Այսօր, սիրելիներ, հակառակ բոլոր դժվարությունների, մեզ զորացնում են անկախության տարիների ձեռքբերումներն ու նվաճումները եւ հայրենիքի հանդեպ դրսեւորած սերը մեր ժողովրդի, որը սխրանք դարձավ մեր սահմաններում, նվիրում՝ կրթօջախներում, արգասավոր ջանքեր՝ արվեստի, գիտության բնագավառներում։ Հիրավի, ողջ հասարակության հանձնառությամբ ու նախանձախնդրությամբ է ամրանում պետականությունը, առաջադիմում յուրաքանչյուրի ջանք ու ավանդով։ Ամուր պահենք միաբան ու նվիրյալ մեր ընթացքը՝ քաջ գիտակցելով, որ «միաբանությունն է մայրը բարի գործերի» (Եղիշե)։

Աղոթք բարձրացնենք առ Բարերարն Աստված, որ խաղաղ ու ապահով պահի հայրենի մեր երկիրը եւ զորացյալ՝ մեր ժողովրդի սերն ու պատասխանատվությունը մեր պետականության հանդեպ, որպեսզի մեր հայրենիքը շենանա ու պայծառանա, եւ մեր զավակները սերնդեսերունդ շարունակեն արժեւորել Անկախության օրվա պանծալի խորհուրդը։

Թող մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի սերը, ողորմությունը եւ շնորհները լինեն մեզ հետ եւ բոլորի այսօր եւ միշտ. ամեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ