News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 25
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անկախության 29-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ մեր կարեւորագույն պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

1991թ. սեպտեմբերի 21-ին, միասնաբար եւ վստահ «այո» ասացինք անկախությանը։

Այն երազանքները, որ ունեինք անկախության ձգտելիս եւ անկախություն հռչակելիս, իրականություն են ի դեմս մեր անկախ պետականության։

Սակայն այս ճանապարհը շարունակվում է: Մեզ համար, որպես ժողովուրդ ու պետություն, շատ բան դեռ առջեւում է՝ նոր ծրագրեր, նոր նպատակներ, նոր հաղթանակներ։

Դրա համար պետք է ունենանք հստակ տեսլական, իրականանալի ծրագիր, ինչպես նաեւ հաստատուն կամք։ Ապագան ծնվում է սրանցից բխող որոշումների ու ջանքերի, մեր մտածողության ու գիտակցության, մեր աշխատանքի հանրագումարում՝ հենվելով մեր ազգային ու բարոյական արժեքների, մեր պատմության, մեր ժառանգության վրա։

Միայն իր անցյալն ու ավանդույթները, մշակույթն ու լեզուն չմոռացող եւ գնահատող, առաջ նայող եւ ժամանակը զգացող անհատը, հասարակությունը, ժողովուրդը կարող են զարգացնել ինչպես իրենց հոգեւոր ու նյութական, այնպես էլ իրական եւ վիրտուալ աշխարհը։

Որքան էլ աշխարհը փոխվի, նրա հիմքերի հիմքը միշտ լինելու են բարությունը, գթասրտությունը, արդարության ու ճշմարտության ձգտումը՝ այն ամենն, ինչի վրա հիմնված է մեր ազգային արժեհամակարգը։

Մեր եղբայրները եւ քույրերը՝ զինվոր թե ազատամարտիկ, բժիշկ թե մտավորական, հողագործ թե գրող Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից, բոլոր նրանք, որոնք պայքարել, նվիրվել են Հայրենիքին՝ Հայաստանին եւ Արցախին, որոնք զոհվել են հանուն նրա անկախության, պատգամում են մեզ բոլորիս՝ ոչինչ չխնայել ներկայի եւ ապագայի համար։

Խոնարհվում եմ նրանց առջեւ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեր կողքին կրկին նվիրյալներ ունենք, որոնք պահում են մեր մշակույթի ու գիտության, մեր առողջության ու կրթության սահմանը, որոնք մեր ազգային ինքնության եւ արժեքների կրողն ու պաշտպանն են, որոնք իրենց ջանքն են ներդնում հայրենիքի հզորացման, հայրենի հողի անվտանգության համար՝ զինվորականից մինչեւ բուժաշխատող, գիտնականից մինչեւ ՏՏ մասնագետ, հեռավոր գյուղի ուսուցչից մինչեւ մանկապարտեզի դաստիարակ, ցորեն աճեցնողից մինչեւ հացթուխ, երաժշտից մինչեւ մարզիկ, նորարարից մինչեւ հնագետ...

Հայրենիքի ճակատագիրը կախված է բոլորիցս ու յուրաքանչյուրիցս, պատասխանատու լինելու, պատասխանատվություն ստանձնելու մեր կարողությունից, մեր համերաշխությունից, միասնությունից, միմյանց նկատմամբ մեր բարությունից ու հանդուրժողականությունից։

Պետք է համախմբվենք։

Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպն, աշխարհայացքն ու պատկերացումները։

Անկախության օրը պետք է լինի մեր համազգային միասնության խորհրդանիշը:

Պաշտպանենք ու զորացնենք մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, որպես մեր ազգային իղձերի առանցք եւ հիմնասյուն։

Խաղաղություն ու բարեկեցություն մեր Հայրենիքին եւ ժողովրդին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել. Նա բացի 100 մլն դրամ գրավից, մեծ գումարներ է վճարել
Ես անձամբ եմ այցելել մեկուսարան, տեսել եմ, թե պարոն Ծառուկյանն ինչպիսի բարձր տրամադրություն ունի, զրուցել եմ...
«Ժողովուրդ». ԱԺ խորհուրդը նիստ կանի. անհետաձգելի հարցեր կան
Բայց քանի որ Արցախում պատերազմ է, ու խորհրդարանի հանձնաժողովներում որեւէ աշխատանք չի իրականացվում...
«Հրապարակ». ԱՄՆ-ն հուլիսի՞ց է տեղյակ եղել
Սակայն նրանք որոշ հարցերում սխալվում են՝ դեգերելով ԶԼՄ-ների տիրաժավորած կարծրատիպերի հորձանուտում...
«Իրատես». Ինչու Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը պաշտոնական տեսք չի ստանում
Ասում են նաեւ, թե այս հարցում իշխանության ներսում էլ կարծիքները կիսվում են. ոմանք կարծում են, թե...
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը երեկ հավաքել է թիմի՞ն
Երեկոյան իմացանք, որ նրանք Սյունիքում են, հավանաբար, վարժանքներ են անցնելու...
«Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները՝ անորոշ իրավիճակում․ ինչ սպասել
Եվ, ահա, ըստ ընդունված կարգի՝ խորհրդարանական խմբակցությունները պետք է հերթով հանդիպումներ ունենան դատավորի...
Ամենաշատ