News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մինչեւ 2050 թվականի ռազմավարության գաղափարը հիմնված է ազգային արժեքների, ազգային նպատակների, հանրային պահանջարկի վրա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ներկայացնելով ռազմավարությունը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամենակարեւոր գաղափարը վերջերս ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունն է, որի առաջաբանում մենք արձանագրել ենք, թվարկել ենք մեր ազգային արժեքները:

Առաջին այդպիսի արժեքը հայոց պետականությունն է, որը մեզ հնարավորություն է տալիս մեր ճակատագրի վերաբերյալ կայացնել որոշումներ: Երկրորդ առաջնորդող արժեքը համարում ենք կրթությունը, որովհետեւ կրթությունն է միակ գործիքը, որ հնարավորություն է տալիս ճանաչել մեր խնդիրները եւ գտնել լուծումները: Հաջորդ առանցքային արժեքը անհատն է, քանի որ անհատն է միակ սուբյեկտը, որ ձեւավորում է ընտանիք, ձեւավորում է հանրություն, ժողովուրդ ու պետություն: Եվ վերջապես չորրդ արժեքը աշխատանքն է:

Ազգային այդ գաղափարների հիմքում դրված են մեր ազգային նպատակները: Այդ նպատակներից առաջինը հայկական պետականության հավիտենականություն է: Հաջորդը ՀՀ քաղաքացու արժեւորումն է: Ի վերջո, ինչի՞ համար է պետականությունը, այն ՀՀ քաղաքացիների բարեկեցության, անվտանգության, ազատության ու երջանկության ապահովումն իրականացնելու համար է:

Հաջորդը հայ ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումն է, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը ազգային գիտակցությունից հեռացած կամ հեռացողների շրջանում, հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի եւ ՀՀ քաղաքացիություն ունեցողների թվի էական մեծացնելու  շնորհիվ»,-ասաց նա:

Փաշինյանը ընդգծեց, որ հանրային պահանջը հետեւյալն է. ՀՀ քաղաքացիներն ուզում են ապրել Հայաստանում եւ ապրել երջանիկ: Այն Հայաստանում, որը կլինի անվտանգ, արդար, ազատ, արժանապատիվ եւ առաջադեմ: Նա դա անվանեց «5 Ա-երի սկզբունք»:

Այնուհետեւ Փաշինյանը ներկայացրեց մինչեւ 2050 թվականի ռազմավարության տեսլականը. «Առաջին՝ ՀՀ բնակչությունը հասցնել մինչեւ առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ, հաղթահարել աղքատությունն աշխատանքով, 20-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, 7-նապատկենք միջին աշխատավարձը: Այսօր կան բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց աշխատանքով ի վիճակի չեն հոգալ իրենց ծախսերը:

Հաջորդը մինչեւ 2050 թվականը ունենանք մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը, ունենանք աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, սովորելը դարձնենք ազգային ապրելակերպ, բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-յակում տեղ գտնի առնվազն 3 հայկական բուհ, Հայաստանը դարձնենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր: Ունենանք 10 մլրդ դոլար եւ ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն եւ առնվազն 10 հազար աշխատող ստարտափ:

Ունենանք առողջ շրջակա միջավայրով, կլիմայադիմացկուն եւ էներգաարդյունավետ  Հայաստան: Նվաճենք 25 օլիմպիական ոսկե մեդալ: Ֆուտբոլի հավաքականը դարձնենք աշխարհի կամ Եվրոպայի մեդալակիր: Նվաճենք շախմատի աշխարհի անհտական չեմպիոնի կոչումը: Հայաստան այցելով զբոսաշրջիկների թիվը հասցնենք 15 մլն-ի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ