News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիան դիմել է դրամաշնորհի՝ գյուղական համայնքներում 100 հայ երիտասարդի աջակցելու նպատակով։ Որպեսզի 38,316 ԱՄՆ դոլարը բաժին հասնի հենց Հայաստանին ու մեր երիտասարդներին, պետք է, որ 40 հայ անհատներ ու ընկերություններ միասին կատարեն 5000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն։ Միացե՛ք, կատարե՛ք առնվազն 10 դոլարի նվիրատվություն և օգնե՛ք, որ ևս $38,316 Հայաստան գա GlobalGiving Foundation-ի օգնությամբ։ Եկե՛ք փոխենք 100 կյանք միասին։

Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիան նախաձեռնել է մի ծրագիր, որի նպատակն է նպաստել գյուղական համայնքում հայ երիտասարդների զարգացմանը՝ բացահայտելով նրանց ներուժն ու տրամադրելով մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն։ GlobalGiving Foundation հիմնադրամը ամբողջ աշխարհից նախագծեր ներկայացրած հասարակական  կազմակերպությունների միջից հաստատել է նաև Հայաստանի ՄՌ ասոցիացիայի նախագիծն ու հասանելիություն տվել իր Accelerator դրամաշնորհերի տրամադրման նախագծին։

Որպեսզի ծրագրի իրականացման համար հատկացվելիք $38,316 դոլարը բաժին հասնի հենց Հայաստանին ու դառնա մեր 100 երիտասարդների մասնագիտական կողմնորոշման ու զարգացման նախադրյալը, անհրաժեշտ է, որ  մինչև սեպտեմբերի 27—ը Հայաստանի 40 անհատներ ու ընկերություններ դրամահավաքի արդյունքում հավաքեն $5 000` հաստատելով իրենց հետաքրքրվածությունը նախագծով ու իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի գյուղական համայնքներում երիտասարդների ներուժի բացահայտմանն ու մասնագիտական զարգացմանը։

Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրի աջակցությունը։ Միանալով դրամահավաքին ու կատարելով 10 ԱՄՆ դոլարից սկսած նվիրատվություն՝ ամեն հայ ու Հայաստանում աշխատող ամեն ընկերություն իր ներդրումը կունենա գյուղական համայնքներում հայ երիտասարդների զարգացմանն ու կաջակցի, որ GlobalGiving Foundation-ի կողմից հատկացվելիք 38,316-ը գա հենց Հայաստան։

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ  

Նվիրատվություն կատարելու համար անցեք հետևյալ հղումով 

Յուրաքանչյուրի ներդրումը կարևոր է։ Եկեք փոխենք 100 կյանք միասին։

Տպել
Ամենաշատ