News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանն առայժմ ՍԴ նախագահի իր նախընտրած թեկնածուն չունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Արթուր Վաղարշյանը։

«Ես պետք է լսեմ թեկնածուին եւ նրա խոսքը, տեսլականը ՍԴ-ի ապագայի մասին, նոր ընտրություն կատարեմ։ Առայժմ գաղտնիք է՝ ես կառաջադրվեմ, թե ոչ»,- ասաց ՍԴ նորընտիր դատավորը։

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե երեկ քննարկվել է ՍԴ դատավոր Խունդկարյանի թեկնածության հարցը, դատավորը նշեց, որ այդ տեղեկություններին լուրջ չի ընդունում, քանի որ 2 ամիս շարունակ մամուլը գրում էր, թե ինքը ՍԴ դատավոր չի ընտրվի, սակայն ընտրվել է։

Վաղարշյանը հերքեց այն տեղեկությունները, թե երեկվա նիստին ՍԴ նախագահի եւ փոխնախագահի պաշտոններում թեկնածուների առաջադրման հարցն է քննարկվել. «Թեկնածության հարցը չի քննարկվել, միայն քննարկվել են ընթացակարգային հարցեր եւ իմ համար էլ է հանելուկ, թե ով է լինելու թեկնածու»։

Տպել
Ամենաշատ