News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վիետնամի ոստիկանությունը օգտագործված պահպանակները լվացող եւ վերավաճառող անօրինական ընկերություն է հայտնաբերել: «Արտադրությունից» առգրավվել է ընդհանուր 324.000 միավոր արտադրանք, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով տեղական լրատվական VN Explorer կայքը:

Աշխատողներին հանձնարարվել էր նախ մշակել պահպանակները, իսկ հետո վերականգնել դրանց ձեւը փայտե ֆալոիմիտատորների օգնությամբ, ինչից հետո պահպանակները փաթեթավորվում եւ վաճառքի էին հանվում:

Ոստիկանությունը ձերբակալել է ընկերության սեփականատիրոջը` 33-ամյա վիետնամուհուն: Նա հայտնել է, որ ամիսը մեկ անգամ անհայտ տղամարդն իրեն օգտագործված պահպանակներ էր բերում: Հայտնի չէ, թե քանի պահպանակ է մշակել ընկերությունն իր գոյության ընթացքում: Նախնական տվյալների համաձայն` արտադրանքը վաճառվում էր պահեստի մոտ գտնվող հյուրանոցներում եւ կրպակներում:

Իրավապահները առգրավել են ընդհանուր 360 կիլոգրամ արտադրանք: Չնայած, որ դրանք որպես ապացույց են ծառայում` պահպանակները ոչնչացվելու են, քանի որ որպես վտանգավոր բժշկական թափոններ են դասակարգվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ