News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 27
USD
493.24
EUR
582.42
RUB
6.45
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) միջազգային գործընկերների ցանկությունը մեծ է վերադառնալ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (CWR)՝ խորությամբ ուսումնասիրելու համար Հայաստանի հարուստ բնաշխարհը։

Հնդկաստանի «Wildlife Trust of India» կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Վիվեկ Մենոնը՝ շնորհավորելով CWR 10-ամյակի կապակցությամբ կիսվել է Հայաստանում անցկացրած ժամանակահատվածի իր տպավորություններով։ Վայրի բնության պահպանման մասնագետ, բնապահպանական մեկնաբան, լուսանկարիչ Վիվեկ Մենոնը հատկապես տպավորված է հազվագյուտ կենդանատեսակների առկայությամբ և դրանց պահպանման ուղղությամբ CWR կողմից իրականացվող միջոցառումներով։

«Ես բախտ եմ ունեցել այցելելու մեր և «World land trust»-ի հայաստանյան գործընկերներին 5 տարի առաջ, ինչպես նաև՝ Ուրցաձորի էկո-կենտրոնի հրաշալի տարածք։ Իմ աչքով եմ տեսել «World land trust»-ի օգնությամբ ստեղծված պահպանվող տարածքները, հիանալի վայրի բնությունը, ներառյալ՝ բեզոարյան այծերին, մորուքավոր անգղերի ապշեցնող ազատավանդակը, գիշատիչներին և այլ բազմազան կենդանատեսակների։ Բախտավորություն եմ ունեցել տեսնելու Ուրցաձորի շրջակա գեղեցիկ բնությունը, ինչպես նաև՝ Նորավանքի համալիրն ու կիրճը, որտեղ տեսել եմ շքեղ բեզոարյան այծերի, Արմաշի լճերն ու տարածքի ջրաճահճային թռչուններն։ Մենք շրջել ենք նաև Սելիմի լեռնանցքով, Սևանա լճով, որտեղ դիտարկել եմ հայկական որորներին։ Թերևս, սա կարճ ուղևորություն էր, բայց ես ուզում եմ վերադառնալ Հայաստան, այնտեղից շատ հուշեր են տպավորվել»,- ասել է նա։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանի ստեղծման հիմնական գաղափարը տեղի հարուստ կենդանական և բուսական աշխարհի, մշակութային արժեքների պահպանությունն է անմիջապես տեղաբնակների մասնակցությամբ։ CWR կողմից պահպանվող տարածքները ձգվում են Արարատի մարզից մինչև Վայոց ձոր և Արցախ, իսկ անտառապահներ ներգրավվում են տեղի համայնքների բնակիչները։ Այսպիսով կարևորվում է ոչ միայն նախագծի բնապահպանական բաղադրիչը, այլև՝ սոցիալական։ CWR գաղափարախոսության հիմնական առանցն այն է, որ բնության արժեքները պետք է առաջին հերթին պահպանվեն տեղի բնակիչների կողմից։ Այս գաղափարով են այսօր առաջնորդվում համաշխարահային առաջադիմական մի շարք կազմակերպություններ։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ