News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 20
USD
492.4
EUR
578.91
RUB
6.34
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI) սեպտեմբերի 26-ին Գերմանիայում գրանցել է SARS-CoV-2-ով վարակման նոր դեպքերի ամենամեծ աճը վերջին հինգ ամսվա ընթացքում: Անցած օրվա ընթացքում գրանցվել է վարակման 2507 դեպք, 9 վարակված մարդ մահացել է, վկայում են RKI-ի տվյալները, փոխանցում է DW-ն:

Վարակի` երկիր մուտք գործելուց ի վեր հայտնաբերվել է 282 730 դեպք, 9452 վարակակիր մահացել է, վերականգնվել է շուրջ 249 700 հիվանդ: Գերմանիայում կորոնավիրուսի վերարտադրության ինդեքսն աճել 0.91 է` աճելով նախորդ օրվա համեմատ (0.78): Սա նշանակում է, որ 100 վարակակիր վարակում է 91 առողջ մարդ:

Համավարակի սկզբից ի վեր SARS-CoV-2 վիրուսը հայտնաբերվել է մոլորակի 32.76 միլիոն բնակչի մոտ, իսկ COVID-19-ով վարակված 993 463 հիվանդ մահացել է, հայտնում է Worldometer կամավորների միջազգային խումբը: Վարակների մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում (7.24 միլիոն), Հնդկաստանում (5.9 միլիոն) եւ Բրազիլիայում (4,69 միլիոն):

Շատ նահանգներ կրկին ուժեղացնում են միջոցառումները` հիվանդության տարածումը վերահսկելու համար: Միեւնույն ժամանակ, շատ երկրների բժշկական հաստատություններ եւ դեղագործական ընկերություններ աշխատում են նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ