Ղազախստանը խորին մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական հակամարտության էսկալացիայի կապակցությամբ, որը տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում, ասվում է Ղազախստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Կոչ ենք անում բարեկամական Ադրբեջանին եւ Հայաստանին միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար, հրաժարվել ուժային միջոցների կիրառումից եւ սկսել բանակցությունները:
Պատրաստ ենք աջակցել հակամարտության խաղաղ լուծման համար խաղաղ ուղիներ փնտրելու գործում միջազգային կազմակերպությունների հարթակներում: Որպես «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության» նախագահ՝ առաջարկում ենք օգտագործել Խորհրդակցության վստահության միջոցների առկա փաթեթը»,-ասվում է Ղազախստանի ԱԳՆ հայտարարության մեջ: