News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախյան հակամարտության կոնտեքստում առաջին անգամ է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատ  ներկայացնում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով ՄԻԵԴ դիմելու հայկական կողմի նախաձեռնությանը։

«Այս պահից արդեն իսկ կարելի է խոսել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի առաջին միջպետական գանգատի գոյության մասին։ Միջանկյալ միջոց կիրառելու պահանջը ավելի հրատապ քայլ է և ներկայացվում է ավելի սեղմ ժամկետում, ինչի պայմաններում  դիմամատու պետությունը հնարավորություն չունի  ամբողջական փաթեթ ներկայացնելու։ Նման դեպքերում դիմումատուն արտահայտում է գանգատ ներկայացնելու իր մտադրությունը, ներկայացնում է գանգատի էությունը և անդառնալի վնասի հավանականությունը, ռիսկը և խնդրում դատարանին՝ կիրառել միջանկյալ միջոց։ Գործն արդեն իսկ գրանցվում է և որոշակի ժամանակ անց, անկախ նրանից դատարանը կբավարարի կամ կմերժի հայցի ապահովման միջանկյալ միջոցը, դիմող կողմը պետք է ամբողջական գանգատը ներկայացնի»,–ասաց Սահակյանը՝  չբացառելով, որ Ադրբեջանը ևս Հայաստանի դեմ միջպետական գանգատ կներկայացնի։

 Իրավաբանի խոսքով՝ նախկինում շատ է քննարկվել Հայաստանի կողմից միջպետական գանգատներ ներկայացնելու անհրաժեշտության մասին, սակայն հակամարտության երկու կողմերն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խուսափել են այս ուղղությամբ առաջին քայլը կատարել՝ հաշվի առնելով ծավալվող բանակցային գործընթացը և փորձելով գնահատել այդ քայլի իրավաքաղաքական հետևանքները։

Սահակյանի գնահատմամբ՝ միջպետական գանգատի ներկայացումը և քաղաքացիների իրավունքների բեռն անհատների վրա չթողնելու միտումը չափազանց դրական և համարձակ քայլ է, սակայն ըստ նրա՝  նման գանգատների դեպքում առկա են որոշակի ռիսկեր, որոնք անտեսել չի կարելի։

Նա հույս հայտնեց, որ ՄԻԵԴ–ին դիմելուց առաջ վերլուծվել է առկա իրավիճակը և գնահատվել են բոլոր հնարավոր ռիսկերը։

Անդրադառնալով զինված հակամարտությունների հետ կապված ՄԻԵԴ նախադեպերին, Սիրանույշ Սահակյանն նշեց, որ Եվրոպական դատարանի պրակտիկայում նմանատիպ մի շարք գործեր եղել են՝ այդ թվում Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի, Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի, Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի և այլն։

Իրավաբանը, մատնանշելով Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի գործը, նկատեց, որ թեև Ուկրաինան պահանջել էր միջանկյալ միջոց կիրառել Ռուսաստանի դեմ, սակայն դատարանը միջանկյալ միջոցն ուղղել էր երկու կողմերին։

«ՄԻԵԴ–ը ոչ միայն պահանջել էր, որպեսզի Ռուսաստանը ձեռնպահ մնա զինված գործողություններից, այլև Ուկրաինան, այսինքն սեփական նախաձեռնությամբ նաև մյուս կողմի վրա էր պարտականություն դրել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ հարձակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝

-պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,

-պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից,

-պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ