News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 24
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով երկուշաբթի առավոտյան պաշտոնական այցով ժամանելու է Հունաստան, Միջերկրական ծովի արեւելքում տիրող լարված իրավիճակի մասին զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ, հաղորդում է Associated Press-ը:

«Ես ուրախ էի այսօր խոսել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ եւ քննարկել իրավիճակի լիցքաթափումը Միջերկրական ծովի արեւելքում ու վերստին ընդգծել ՆԱՏՕ-ի դաշինքի միասնության կարեւորությունը»,- գրել է Պոմպեոն Twitter-ում:

Պոմպեոն կիրակի կեսգիշերից անմիջապես հետո պետք է ժամանի Սալոնիկի՝ Եվրոպա հնգօրյա ուղեւորության շրջանակներում: Սա նրա առաջին այցն է Հունաստանի մեծությամբ երկրորդ քաղաք:

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի նաեւ Իտալիա, մասնավորապես ՝ Վատիկան, եւ Խորվաթիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ