News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 27
USD
493.18
EUR
582.25
RUB
6.44
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գաղտնի այցելել է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնուն, երբ նա գտնվում էր Բեռլինի «Շարիտե» կլինիկայում, ուր նրան տեղափոխել էին մարտական քիմիական նյութով թունավորումից հետո: Այս մասին գրում է Spiegel-ը` չնշելով տեղեկատվության աղբյուրը:

«Կանցլերը լիովին գաղտնի պայմաններում այցելել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործչին, երբ նա պառկած էր Բեռլինի «Շարիտե» կլինիկայի հիվանդանոցային մահճակալին»,- նշվում է հրապարակման մեջ:

Ինչպես նշում է պարբերականը, «նման անսովոր ժեստով» Մերկելը ցույց է տվել Գերմանիայի կառավարության սոլիդարությունը Ալեքսեյ Նավալնու նկատմամբ, հայտնում է ՌԲԿ-ն:

Գաղտնի այցը Նավալնու մոտ նշան է նաեւ այն բանի, որ Բեռլինը ցանկանում է պարզել տեղի ունեցածը, կարծում են հոդվածի հեղինակները:

«Այն փաստը, որ կանցլերն ինքն է այցելել ընդդիմադիր քաղաքական գործիչ, Ռուսաստանի կառավարության համար պետք է բանալի լինի առ այն, որ Բեռլինը չի զիջի այս հարցում եւ կպարզի ճշմարտությունը»,- գրում է Spiegel-ը:

Պարբերականը չի նշել, թե կոնկրետ երբ է Մերկելն այցելել Նավալնուն, արդյոք ընդդիմադիրն այդ ժամանակ գիտակից վիճակում է եղել եւ արդյոք նրանք ինչ-որ բան են քննարկել միասին:

Ալեքսեյ Նավալնին իրեն վատ էր զգացել օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ: Ինքնաթիռը շտապ վայրէջք էր կատարել Օմսկում, քաղաքական գործիչը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, հետագայում նա կոմայի մեջ էր ընկել: Երկու օր անց Նավալնին տեղափոխվել էր գերմանական «Շարիտե» կլինիկա: Սեպտեմբերի 19-ին Նավալնին դուրս էր գրվել հիվանդանոցից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ