News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եվ գործադիրի, եւ խորհրդարանի մակարդակով մշտական կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ. մեր դիրքորոշումները նաեւ տեղում իրավիճակի մասին տեղեկությունները փոխանցվում են նրանց:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադառնալով նրան, որ միջազգային կռույցների արձագանքը լղոզված է, անհասցե, Ռուբինյանն ասաց. «Համաձայն եմ, որ մեր ուզած արձագանքը չէ, բայց նաեւ պետք է նշեմ, որ դա սպասելի արձագանք էր: Կարծում եմ՝ բոլորին այս 30 տարիների ընթացքում ակնհայտ է դարձել, որ առաջին հերթին մենք պետք է մեզ վրա հույս դնենք, որը բնականաբար չի նշանակում, որ չպետք է աշխատանք տանենք միջազգային գործընկերների հետ, ինչն էլ արվում է»:

Հարցին, թե ինչ փուլում են Արցախի ճանաչման երեկ հնչեցված առաջարկները, պատգամավորը պատասխանեց, որ քննարկումները շարունակվում են, քննարկվում են եւ՛ ճանաչման եւ՛ փոխգործակցության համաձայնագրի տարբերակները:

Նրա խոսքով, կան փաստարկներ եւ ճանաչման, եւ չճանաչման օգտին, նաեւ ժամանակի մասով, եւ հիմա դրանց քննարկման փուլում ենք:

«Կան տարբեր գործոններ, բայց կարեւորն այն է, որ մեր քաղաքական դիսկուրսում կան այդ քննարկումները: Մեր դիվանագետների առաջնային գործն այն է, որ միջազգային հանրությանը, մեր բոլոր գործընկերներին, բոլոր մայրաքաղաքներում ներկայացնեն ներկա իրավիճակը, այն է՝ թուրքական բացահայտ անթաքույց ռազմաքաղաքական աջակցությամբ՝ Ադրբեջանի հարձակումը Արցախում եւ դրանից բխող բոլոր հետեւանքները»,- ասաց նա:

Ըստ նրա՝ դեռ վաղ է ներկայացնել, թե ինչ արդյունքներ են գրանցել մեր դիվանագետները, բայց ընթացիկ գործողությունները դրական է գնահատում: Հարցին, թե արդյոք կան քննարկումներ ռուս գործընկերների հետ եւ արդյոք ներկայացվում է, որ Ռուսաստանի կողմից տրամադրված զենքով են այս գործողություններն իրականանում, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ ռուս, քննարկումներ են լինում եւ ներկայացվում է այն, ինչը բխում է մեր շահերից:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ եւ հետեւակի մարտական մեքենա, 1 ինժեներական զրահատեխնիկա: Հակառակորդն ունի մոտ 200 զոհ, ավելի քան 200 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 59 զոհ եւ մոտ 200 վիրավոր։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ