Ես չունեմ տեղեկություն, որ Ռուսաստանը որպես օգնություն զենք է տալիս Հայաստանին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Հայաստանը եթե ունի սպառազինություն, դա ձեռք է բերել տարբեր երկրներից, նաեւ ՌԴ-ից ներքին գներով, որովհետեւ մենք ՀԱՊԿ անդամ է: Ուշադիր եղեք, երբ մենք նկատում ենք Թուրքիայի մասնակցությունը, ինչ-որ ուժեր ուզում են դա բալանսավորել Ռուսաստանի մասնակցությամբ, չկա նման բան: Մենք այսօր ամեն ինչ անում ենք Հայաստանի եւ Արցախի սպառազինության հնարավորություններն օգտագործելով: Այսօր ռազմական գործողությունների ամբողջ ծանրությունը իրականացնում է Արցախի ՊԲ-ն՝ Հայաստանից ներգրավված կամավորներով: Թուրքիայի մասնակցությունն ակնհայտ է դառնում, երբ նա ասում է՝ եթե Հայաստանը ակնհայտ Արցախին օգնի, մենք կմիջամտենք: Ու հանկարծ հայտարվում է, որ Ռուսաստանը հայկական բանակին օգնում է, ինչը ծիծաղելի է: Ռուսական բազան էստեղ է ի՞նչ աջակցության մասին է խոսքը»,-ասաց նա: