News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Անտառային հրդեհները շարունակվում են արեւմտյան տասը նահանգներում, որտեղ 69 խոշոր հրդեհ ավելի քան 1.5 միլիոն հա տարածք է այրել...

ԱՄՆ արեւմտյան տասը նահանգներում 1.5 միլիոն հեկտար ծածկող գրեթե 70 խոշոր հրդեհ է տեղի ունեցել: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Այդահո քաղաքում տեղակայված Ազգային միջգերատեսչական հրդեհային կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անտառային հրդեհները շարունակվում են արեւմտյան տասը նահանգներում, որտեղ 69 խոշոր հրդեհ ավելի քան 1.5 միլիոն հա տարածք է այրել: Հրշեջ-փրկարարները պատրաստվում են Կալիֆորնիայի հյուսիսում  եւս մեկ օր անբարենպաստ եղանակի: Տարհանման հրամանը տարածվում է Արեւմուտքում 17 խոշոր հրդեհների գոտու նկատմամբ»,- տեղեկացրել են կենտրոնից:

Դրա տվյալներով` ամենալուրջ իրավիճակը Կալիֆորնիա նահանգում է, որտեղ գրանցվել է 20 խոշոր հրդեհ: Դրան հաջորդում են Այդահո (14 հրդեհ), Օրեգոն (11) եւ Մոնտանա (10) նահանգները:

Associated Press-ը սեպտեմբերի 16-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ի արեւմուտքում անտառային հրդեհներից ծուխը հասնում է ոչ միայն երկրի արեւելյան ափեր, այլեւ` հյուսիսային Եվրոպայի մի շարք երկրներ: Գործակալությունը վկայակոչում էր գիտնականներին եւ արբանյակային նկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ