News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օրինական շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը եւ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ:

Ստորեւ ներկայացնում ենք միջնորդության տեքստը.

«Հարգելի՝ պարոն Դավթյան,

Արցախի Հանրապետության որջ սահմանի երկայնքով արդեն մի քանի օր է Ադրբեջանը սկսել է լայնածավալ պատերազմ, որին հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է նաեւ Թուրքիան, ինչպես նաեւ հակառակորդը ռազմական գործողություններ է իրականացնում արդեն նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսպիսի իրավիճակը լուրջ սպառնալիք է ստեղծել մեր երկու հանրապետությունների գոյության համար:

Այս կապակցությամբ Արցախում եւ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն, իսկ Արցախի եւ Հայաստանի ղեկավարությունը կոչով դիմել են ամբողջ հայությանը, որպեսզի համախմբվեն եւ միասնական ձեւով պաշտպանեն Հայրենիքը՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում:

Քիչ առաջ ինձ հետ կապ է հաստատել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 6221)616 քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Միհրան Պողոսյանը, ով հայտնել է, որ խորը ցավով եւ անհանգստությամբ է հետեւում Հայրենիքում տեղի ունեցող իարադարձություններին, ցանկանում է օր առաջ վերադառնալ Հայաստան եւ իր հնարավորությունների սահմաններում աջակից լինել իր ժողովրդին:

Հաշվի առնելով, որ երկրում ստեղծված է ծանր եւ ճակատագրական վիճակ, երբ մեզանից յուրաքնաչյուրը ցանկանում է լինել իր ժողովրդի եւ բանակի կողքին, միջնորդում եմ վերացնել Միհրան Պոդոսյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը եւ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը՝ հնարավորություն ընձեռնելով օր առաջ վերադառնալ Հայաստան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ