News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը լուրջ սպառնալիքի առջեւ են կանգնած: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թուրքական մարտական F 16 ինքնաթիռները թռչում են Լեռնային Ղարաբաղի վրայով եւ ամբողջությամբ մասնակցում են մարտական գործողություններին: Ի դեպ, Թուրքիան դա գաղտնի չի պահում,- նշել է նա` հավելելով,- Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանն իրական սպառնալիքի են բախվում»:

«Եվ, ի դեպ, ես կարծում եմ, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հավելել է վարչապետը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին օդային մարտերի, թուրքական կործանիչների անմիջական մասնակցության եւ հարձակողական ինքնաթիռների կորստի մասին: «Այսօր առավոտյան 10:30-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներն օդ բարձրացան Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից եւ ապահովում էին «Դալյար»  օդանավակայանից բարձրացած ադրբեջանական ՍՈւ-25-ների եւ թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների հարվածները Հայաստանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք բնակավայրերի եւ զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ:

Այս ընթացքում Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կրակային աջակցության մարտական առաքելություններն իրականացնում էր սեփական ավիացիան: Հակաօդային եւ օդային մարտերի ընթացքում մարտական առաջադրանք կատարելիս Հայաստանի Հանրապետության օդային տարածքում Թուրքիայի ՌՕՈՒ F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից խոցվել է հայկական օդուժի Սու-25 կործանիչը: Օդաչուն հերոսաբար զոհվել է: Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, օբյեկտիվ վերահսկողության տվյալներով, գտնվում էր 60 կմ խորության վրա (Հայաստանի սահմանից - խմբ.) եւ 8200 մետր բարձրության վրա»,- հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ