News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն քննադատել է Facebook-ն այն բանից հետո, երբ սոցիալական ցանցը հայտարարել է, որ այն արգելափակել է կառավարական քարոզչությունը խթանող էջերը:

«Facebook, լսիր ինձ: Մենք ձեզ թույլ ենք տալիս աշխատել այստեղ` հուսալով, որ դուք կարող եք մեզ օգնել,- ասել է նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, հայտնում է Reuters-ը:- Այսպիսով, եթե կառավարությունը չի կարող աջակցել կամ պաշտպանել ինչ-որ բան, որն ի օգուտ ժողովրդին է, ապա ո՞րն է ձեր նպատակն այստեղ` իմ երկրում»:

Նախագահի մամուլի խոսնակ Հարի Ռոկեն ասել է, որ Դուտերտեն չի արգելի Facebook-ը, բայց ցանկանում է հասկանալ, թե ինչպես է այն կարգավորում կոնտենտը:

Facebook-ը հեռացրել էր 155 F հաշիվ, 11 էջ, ինը խումբ եւ Instagram-ի վեց հաշիվ, որոնք կապված են Չինաստանում տեղակայված ցանցի հետ: Ցանցը կեղծ հաշիվներ էր օգտագործում` Դուտերտեին աջակցող հաղորդագրություններ տարածելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ