News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված 23–ամյա Զաքար Սերոբյանը Երևանից էր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող։ Նա սեպտեմբերի 29–ին կամավոր մեկնել էր ռազմաճակատ։

Զաքարը զոհվել է հոկտեմբերի 11–ին՝ իր ծննդյան օրը։

«Եղբայրս անմահացավ իր ծննդյան օրը։ Մեկ տարի 9 ամիս է, ինչ վերադարձել էր  ծառայությունից, բայց գնաց կամավոր՝ հանուն հաղթանակի։ Իր դիրքից բարձրացել է առաջնագիծ, որ հրամանատարին մենակ չթողնի  ու  զոհվել»,–NEWS.am–ի հետ զրույցում ասաց Զաքարի մորաքրոջ դուստրը՝ Եվան։

Նա պատմեց, որ Զաքարը երկու եղբայր ունի, իսկ նրանց մայրը յոթ տարի առաջ է մահացել։

«Ամեն օր արթնանում էինք Զաքարի դրած երգերի ձայնից. միշտ ազգագրական, հայրենասիրական երգեր էր միացնում, հետն էլ երգում»,–պատմեց քույրը։

Եվայի խոսքով՝ մարտական ընկերները այս ընթացքում հասցրել էին Զաքարի համար մականուն ընտրել։

«Մարտական ընկերներն ասում էին, որ շատ դուխով էր, նրան փոքր սպարապետ էին անվանում, քանի որ ժպիտը նման էր սպարապետ Վազգեն Սարգսյանի ժպիտին և նրա պես արագ էր խոսում»,–ասաց նա և հավելեց.

«Տա Աստված, որ ոչ մի ընտանիք չզգա էս ցավը, անասելի ցավը, որ երբեք չի անցնելու։ Մեզ մեր տղերքն են պետք, չպակասե’ք էլ տղերք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ