News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ստեփանակերտցի 50-ամյա Լիանա Ղազարյանը հրաժարվում է ապաստարան գնալ։ Տիկին Լիանայի առօրյան պատերազմի առաջին օրից սկսած չի փոխվել, առավոտյան աշխատանքի է գնում ռեստորան, հետո տուն գալիս, կենցաղային գործերն անում ու անընդմեջ Աստծուն խնդրում, որ խաղաղություն լինի։

«Ապաստարանն ինձ չի վերաբերում, ես տուն ունեմ, մնալու եմ էստեղ, դուրս չեմ գալու։ Տանս մեջ պաստելս բացում են, փափուկ յորղան դոշակումս քնում եմ։ Ղաշանգ պիժամաս հագնում եմ ու պառկում, ինչ կլինի՝ կլինի։ Մարդ պիտի սրտում վախ չգցի, էն մարդն, ով մի քիչ էլ վախ է գցում, սաղ կյանքը վախկոտ ա լինելու»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է նա։

Տիկին Լիանայի որդիներից մեկն արտերկրում է, բայց ուզում է հետ գալ, որ առաջնագիծ գնա, մյուս որդին  էլ մորից գաղտնի կամավոր գնացել էր պատերազմ, սակայն առայժմ հետ են ուղարկել։

«Խաբել էր, թե գնում եմ ընկերոջս տեսնեմ ու հետ գամ։ Զանգել էր, թե ֆորմա եմ ստացել, չեմ գալիս։ Ինձ խաբել էր, ես էլ իրեն եմ խաբելու, ասելու եմ՝ գնում եմ աշխատանքի ու գնամ մեր տղերքի մոտ»,- ասում է տիկին Լիանան։

Երկու զավակների մայրը տանը հրացան ունի, որից նաև օգտվել գիտի։ Ասում է, որ եթե թողնող լինի, մարդու վրա էլ կկրակի։

«Աչքս ուտում է, որ ես վերցնեմ ու գնամ, պրոստո շատ մարդիկ են ինձ խնդրել, դրա համար հիմա կանգնում եմ, ճարս կտրած գնացել եմ աշխատանքի»,- նշում է Ստեփանակերտցի Լիանա Ղազարյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ