News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունաստանը դիվանագիտական նախաձեռնությունների շարք կսկսի Թուրքիայի սադրիչ եւ ապակայունացնող քաղաքականության դեմ, հաղորդում է National Herald-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: Մասնավորապես, Աթենքը նամակ կհղի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուերիշին՝ կապված Թուրքիայի ապակայունացնող գործողությունների հետ: Հունաստանը նամակ կհղի նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որում ասվում է, որ Թուրքիայի պահվածքը ոչ միայն խախտում է միութենական երկրի հիմնարար կանոնները, այլ նաեւ ռիսկեր է ստեղծում ՆԱՏՕ-ի հարավարեւելյան թեւի ապակայունացման համար եւ հակասում է Հունաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխադարձ պաշտպանության մասին կքնված համաձայնագրի դրույթներին:

Հուաստանը ԵՄ-ին տեղեկացրել է նաեւ Թուրքիայի իրավախախտումների մասին՝ հղում անելով փոխադարձ պաշտպանության մասին պայմանագրի 42.7 հոդվածին:

Միջազգային քաղաքացիական ավիացիա ծանուցում կուղարկվի Թուրքիայի կողմից որոնողափրկարարական աշխատանքների համար պատասխանատվության գոտին ընդլայնելու վերաբերյալ անօրինական հայտարարության մասին: Այդ հարցով բողոք կուղարկվի նաեւ Միջազգային ծովային կազմակերպություն:

Անկարայում Հունաստանի դեսպանատունը բողոքի նոտա կուղարկի թուրքական կողմին:

Հունաստանը մտադիր է միջազգային մակարդակով առաջ տանել Թուրքիայի ապակայունացնող դերի եւ միեւնույն ժամանակ Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ