News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մինչեւ այսօր երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումներն ու հեռախոսազանգերը եղել են հումանիտար հրադադարի մասին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այսօրվա այցի մասին տեղեկություն չունեմ, բայց ենթադրում եմ, որ էլի հումանիտար հրադադարի հարցն է լինելու, որովհետեւ Լավրովը բոլոր իր ելույթներում նշում է, որ հրադադարի պահպանման վերիֆիկացիայի հարցն է քննարկվում: Սա նշանակում է, որ ինչ-որ մեխանիզմներ ներդրվեն, օրինակ, դիտորդներ բերվեն սահմանին կանգնեն եւ իրենք հետեւեն հրադադարի ռեժիմին:

Մեր տեղեկություններով մինչեւ հիմա Ադրբեջանը չի համաձայնել դրան, որովհետեւ նա չի դադարեցնում ռազմական գործողությունները: Այսինքն ագրեսիայի, հարձակման իր պլանը նա շարունակում է իրագործել: Փառք ու պատիվ մեր բանակին, որ այդ պլանը չի իրագործվում: Այս իրավիճակում ելքը զինված ուժով իրենց հետ շպրտելն է, մեզ որեւէ այլընտրանք թողնված չէ: Պետք է ուղղակի ջախջախել ու հետ շպրտել, ուրիշ ելք չկա»,-ասաց նա:

Հարցին, թե վերջնական լուծմանը հասնելու համար պե՞տք է դիմել Ռուսաստանին, Մարուքյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ դիմել են, թե չեն դիմել: ԱԳ փոխնախարարը ՀԱՊԿ-ի համար էր ասել, որ չեն դիմել: Եկեք չխառնենք, ՀԱՊԿ-ն իր ընթացակարգերն ունի: հստակ կարող եմ ասել, որ ՀԱՊԿ-ի հետ կապված դիմումի հարց չի քննարկվում: Իշխանությունը գտնում է, որ պետք չի դիմել:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, արդեն Ռուսաստանն ունի իր վրա վերցրած մի հատ բեռ, որը դեռ չի իրագործվել՝ հումանիտար հրադադարը: Այսինքն միջնորդել է, կողմերին կանչել է, հովանավոր է կանգնել, այդ միջնորդությունը ողջունվել է մյուս համանախագահների, նաեւ ՄԱԿ-ի կողմից, բայց այդ հումանիտար զինադադարը չի պահպանվել: Իմ մոտեցումն այն է, որ պետք է Մոսկվայից պահանջել, որ նա իր միջնորդությամբ ԱԳ նախարարների այդ տեքստը կարողանա իրագործել: Ռուսաստանն ունի ձեւավորված իրավաքաղաքական հենք՝ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու»:

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Հայաստանի անկախության օրվանից սկսած Հայաստանի հայացքն ուղղված է Ռուսաստանին: Հայաստանն ունի մեկ ռազմավարական գործընկեր՝ Ռուսաստանը: Հայաստանը մի ռազմաքաղաքական կառույցի անդամ է, որը, ըստ էության, գլխավորում է Ռուսաստանը: Դրա այլընտրանքը չկա: Արեւմուտքը ողջունել է Ռուսաստանի միջնորդությունը: Այսինքն ՌԴ-ն ունի մանդատ, որ եթե հիմա միջամտի, որեւէ մեկը չի դատապարտելու դա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ