News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Մենք գտնում ենք, որ բոլոր այն մարդիկ, որոնք ունեն ներուժ ինչ-որ բան առաջարկելու, ինչ-որ ծառայություն մատուցելու, մեր տեղեկություններով, առաջին օրից այդ առաջարկություններն արված են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով 16 ուժերի հայտարարությանը, որտեղ նրանք պահանջել էին իշխանություններից ստեղծել ռազմաքաղաքական օպերատիվ շտաբ՝ դրա մեջ ներառելով նախկին նախագահներին, ԱԳ նախարարներին, ՊՆ նախարարներին:

«Հետեւաբար կարիք չկա, որ քաղաքական ուժերը հայտարարեն, որ նման շտաբ ձեւավորվի: Ավելին, օպերատիվ կառավարման իմաստով, ես կարծում եմ, որ կոլեգիալ մարմինների ներգրավումը կարող է բերել կոլեգիալ անպատասխանատվության:

Կա մեկ պատասխանատու, կա մեկ իշխանություն, եւ նա դա իրագործում է: Միաժամանակ մենք դեմ չենք եղել, որ գուցե քննարկեն ու ասեն՝ լավ, եկեք ստեղծենք: Եթե ողջունեինք այդ հայտարարությունը, կստորագրեինք: Բայց նաեւ դեմ էլ չենք, եթե նման բան ստեղծվի»,-ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ այդ հարցում որոշում կայացնողը այն մարդիկ են, որոնք ամենօրյա ռեժիմով պատերազմ են վարում. «Եթե իրենք գտնեն, որ պետք է, թող ստեղծեն»:

Մարուքյանը նաեւ հայտարարեց, որ լսել է, թե բոլոր նախկին նախագահների հետ վարչապետը հանդիպում ունեցել է: Սակայն քիչ հետո շտկեց իրեն. «Գուցե մեկի հետ չի հանդիպել, բայց մի մասի հետ հանդիպել է: Ես այդպես լսել եմ, գնացեք ճշտեք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ