News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Զինված ուժերը Անկարայի շրջանում մարտական կրակոցներով լայնածավալ զորավարժություններ է սկսել, փոխանցում է «Անադոլուն»։

Ateş Serbest-2020 կոչվող զորավարժություններին ներգրավված է հայրենական արտադրության ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ՀՕՊ САУ Fırtına («Փոթորիկ») եւ Korkut համակարգեր, Kargu կամիկաձե դրոններ։

Ավելի քան հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների շրջանակում օգտագործվում են նաեւ միջին հեռահարության OMTAS հակատանկային հրթիռային համալիրներ եւ թուրքական արտադրության գրոհային հրացաններ։

Ateş Serbest-2020 զորավարժությունների շրջանակում առաջին անգամ եւ հաջողությամբ գործարկվել են 37 տարբեր մարտական մշակումներ։

Ateş Serbest-2020 զորավարժությունները սկսվել են «Հայաստանի կողմից օկուպացված հողերի ազատագրման համար արդարացի պայքարում Ադրբեջանին աջակցելու մասին» հայտարարությունից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ