News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովին հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է Ացրախի դեմ սանձազերծած ագրեսիային:

Ստորեւ ներկայացնում ենք նր ելույթը.

«Հարգելի՛ գործընկերներ,

Նախ թույլ տվեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից ջերմորեն ողջունել «Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների միջտարածաշրջանային սոցիալ-տնտեսական համագործակցություն. միջկուսակցական տեսակետ» համաժողովի կազմակերպիչներին եւ բոլոր մասնակիցներին, մաղթել արդյունավետ աշխատանք:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայից եւ Սիրիայից տեղափոխված միջազգային ջիհադական ահաբեկիչների ներգարվմամբ լեռնային ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պատերազմ սկսեց Արցախի պաշտպանության բանակի եւ խաղաղ ազգաբնակչության դեմ:

Միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է ռազմական գործողություններին վարձկանների մասնակցությունը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձեւով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն եւ սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:

Հարկ է առանձնակի ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կողմից կասետային մարտագլխիկներով զինված հարձակումների իրականացման վրա, ինչը միանշանակ անթույլատրելի ռազմական ագրեսիա է խաղաղ բնակչության նկատմամբ:

Ինչպես Ժնեւյան կոնվենցիաները, այնպես էլ «Կասետային զինամթերքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան հստակ սահմանափակում են պատերազմելու մեթոդների ու միջոցների ընտրության իրավունքը՝ չթույլատրելով նման վտանգավոր զինատեսակների կիրառումը: Միջազգային իրավական փաստաթղթերը եւ միջազգային մարդասիրական սովորութային իրավունքն արգելում են կասետային զինատեսակների կիրառումը՝ դրանք համարելով մահաբեր եւ անմարդկային: Նշված զինատեսակներն ունեն ոչ ընտրողական ազդեցություն եւ վտանգում են խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, պատճառում լրացուցիչ վնասներ ու տառապանքներ:

Ռազմական գործողություններն ընթանում են նաեւ թուրքական ու իսրայելական հարվածային եւ այլ տեսակի ԱԹՍ-երի կիրառմամբ: Ավերվում են տներ, մշակութային եւ պատմական արժեք ներկայացնող հուշարձաններ, հրթիռային հարված է հասցվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն: Սա բարբարոսություն է եւ ֆաշիզմ:

Շատ պետություններ դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի ժողովրդի, ինչը, սակայն, բավական չէ: Կան նաեւ պետություններ, որոնք կոնկրետ քայեր են ձեռնարկում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ: Նրանց թվում է Ռուսաստանի Դաշնությունը՝ ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը:

Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ 2 անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակի դադարեցման ուղղությամբ, սակայն գործնականում ադրբեջանական կողմը հրաժարվել է պահպանել հրադադարը, ինչի արդյունքում այսօր մենք ունենք հումանիտար աղետ այն առումով, որ ռազմական գործողությունների վայրերից դիակների դուրսբերում չի իրականացվում: Պետք է հասնել հրադադարի պահպանմանը:

Ուշագրավ է, որ Հայաստանն ընդդեմ Թուրքիայի թիվ 43517/20 գանգատի հիման վրա մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 6-ին բավարարել է ՀՀ կառավարության պահանջը եւ որոշում է կայացրել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:

Հիշյալ որոշման մեջ մասնավորապես ասված է. «Եվրոպական դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»:

Առկա իրավիճակի վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգում անել Հայաստանի Հանրապետության կողմից իր ինքնապաշտպանության իրավունքի իրացման մասին. ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկայի թիրախավորումից հետո Հայաստանը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով իրավունք է ձեռք բերում դիմելու ինքնապաշտպանության եւ խոցելու այն բոլոր ռազմական օբյեկտները, որոնցից ակնհայտ վտանգ է սպառնում Հայաստանի Հանրապետության տարածքին:

Հայերը հազարամյակներով ապրում են Արցախում: Դրա վկայությունն են հազարամյա վանքերը, գերեզմանները, մշակութային արժեք ներկայացնող հուշարձանները:

Արցախյան պատերազմի ժամանակակից փուլն ունի իր առանձնահատկությունները.

1. Առաջին անգամ Թուրքիան ոչ միայն ուղղակի կերպով զենք է մատակարարում Ադրբեջանին, այլեւ թուրք գեներալներն անձամբ են ղեկավարում ռազմական գործողություններն ընդդեմ արցախահայության:

2. Առաջին անգամ տարածաշրջան են տեղափոխվել եւ ադրբեջանական բանակի կազմում կռվում են իսլամիստ-ծայրահեղականներ Սիրիայից:

3. Չեն պահպանվում Մոսկվայում ձեռք բերված հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները եւ այս հարցում ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ