News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կալանքից ազատվելուց հետո՝ երեկ, Գագիկ Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է անցկացրել։ Ի՞նչ է պատմել ԲՀԿ առաջնորդը բանտային կյանքից, ինչպե՞ս են կալանավայրում վերաբերվել ընդդիմադիր առաջնորդին․ երեկ մեր լրագրողը հարցրել է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին։

«Ես անձամբ եմ այցելել մեկուսարան, տեսել եմ, թե պարոն Ծառուկյանն ինչպիսի բարձր տրամադրություն ունի, զրուցել եմ շուրջ 45 րոպե, եւ որեւէ բացասական բան որեւէ պաշտոնյայի կողմից պարոն Ծառուկյանն ինձ չի ասել։

Իր վիճակից, իր տրամադրությունից էլ է երեւում, որ բոլորն իրեն հարգանքով են մոտեցել, որովհետեւ ինքը դրան արժանի է, եւ բոլորն էլ հասկանում են, որ այն մեղադրանքը, որը վերագրված է իրեն, ու այն բոլոր դատավարական գործիքները, որ կիրառվել են, ճիշտ չեն եղել, չեն համապատասխանել արդարությանը»։

Պետրոսյանին հարցրինք նաեւ մամուլում հայտնված այն տեղեկությունների մասին, համաձայն որոնց՝ Ծառուկյանը, բացի 100 մլն դրամ գրավից, մեծ գումարներ է վճարել, ըստ լուրերի՝ դրանք այն գումարներն են, որոնք Ծառուկյանին պատկանող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերել էին հարկային մարմինները։

«Ձեր նշած տեղեկատվությանը տեղյակ չեմ, բայց Ծառուկյանը միշտ էլ վճարել է հարկերը, դրա ապացույցն էլ այն է, որ հարկային մարմիններն իրենց ստուգումների արդյունքում այդպիսի բան չեն հայտնաբերել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ