News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի այգում 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ այսօր տեղի է ունեցել հիշատակի արարողություն:

ԱԺ պատգամավորները եւ հոկտեմբերի 27-ի հարազատները հերթով մոտեցան հուշակոթողին եւ ծաղիկներ դրեցին:

Միջոցառումից հետո Հոկտեմբերի 27-ի զոհերից Արմենակ Արմենակայնի կինը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք կարծես այդ բոթին տեղեկանալու առաջին օր: Այն ցնցեց բոլորիս ընտանիքները: Դա մեծ ահաբեկչություն, ոճրագործություն էր, որը մեր պատմության մեջ գրվեց որպես ամոթալի էջ սեւ տառերով:

Նա հիշեցրեց արցախյան առաջին պատերազմի տարիները, երբ Արմենակ Արմենակյանը «Տիգրան մեծ» ջոկատով կարողացավ հաղթահարել այդ դժվարին տարիները եւ բոլորի հետ հաղթանակով վերադարձավ. «սակայն ցավոք սրտի, մի քանի ստահակների ձեռքով գլխատվեց մի ողջ ժողովուրդ, որբացավ 8 ընտանիք: Մինչեւ հիմա առեղծված է Արմենակ Արմենակյանի սպանության վարկածը: Արմենակը չէր կարող միջանցքում հանգիստ նստել՝ լսելով կրակոցներ: Կա վարկած, որ ինքը այդտեղ չի եղել, եղել է ճաշարանում, բայց այդ 5 հոգուց եղել են այլ մարդիկ, որոնք գուցե վախից դրդված, որ Արմենակ Արմենակյանը տեսել է իրենց, եւ կուլ չէր տա, վրեժխնդիր կլիներ, վախից նրան սպանել են: գուցե ինքը ծրագրի մեջ չի եղել»:

Անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի շուրջ վարկածներին, Արմենակյանի կինն ասաց. «Մեր փաստաբանների կողմից անընդհատ հնչեցվել է այն վարկածը, որ միայն իրենք չէին, իրենց պետք չէր դա: Մեզ էլ է հուզում այդ հարցը եւ մենք դիմել ենք նոր կառավարությանը, որպեսզի բացահայտվի, վերաբացվի այդ գործը եւ, ի վերջո, մենք կարողանանք հասկանալ, թե ովքեր էին կանգնած նրանց թիկունքում: Կառավարությունից ասել են՝ համբերեք, սպասեք: Ինչպես են կարողացել այդքան զենք-զինամթերք մտնցել Ազգային ժողով, ինչպես են իրենք անարգել մտել: Այդ ամենը առեղծված է: Առավելեւս Արմենակ Արմենակյանի սպանությունն առեղծված է: Ես ակնկալում եմ, որ նոր կառավարությունը… գուցե այս ռազմական դրությունն անցնի, միգուցե մենք կանանցով նորից կդիմենք մեր ղեկավարությանը: Գուց եմի բան փոխվի: Ես մտածում եմ, որ այդ 8 ղեկավարները հենց այսօր էին պետք՝ պատերազմի ժամանակ, որովհետեւ նրանք թրծված էին պատերազմական թոհուբոհում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ