News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճիշտ է ՝ պատերազմը շատ դաժան է, բայց մեր հայոց բանակը կարողանում է փայլուն հաղթանակներ տանել։  Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Միքայել Միքայելյանը, որը մեկ ամիս առաջ կամավոր մեկնել է առաջնագիծ, մասնակցել հարավում ընթացող մարտերին։

«Ես զինվորագրվել եմ, որովհետև լինելով պատմաբան քաջ գիտակցում եմ, թե ինչ ողբերգալի ավարտ է ունենում, երբ հայ ժողովուրդը դուրս չի գալիս թշնամու դեմ։ Մենք ունենք մի հարց, թե ինչու 1915թ. հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Պատճառը մեկն էր. մենք չունեինք պետություն, չունեինք բանակ, չունեինք մարտական ոգի։ Հարյուր տարի անց թուրք ահաբեկիչը կրկին ոտնձգություն է իրականացնում մեր հայրենիքի նկատմամբ։ Բայց այսօր մենք ունենք բանակ, պետություն, մարտական ոգի, հզոր Սփյուռք, դիմակայելու ենք թշնամուն։ Մենք թույլ չենք տա, որ Թալեաթ փաշայի երազանքն իրականանա՝ թողնել մեկ հայ, այն էլ միայն թանգարանում։

Սիրելի ընկերներ, եղբայրներ, կոչ եմ անում բոլորին կամավորագրվել և մեկնել առաջնագիծ։ Ով կարող է զենք վերցնել, թող մասնակցի հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Մենք պետք է ավարտին հասցնենք այն պատերազմը, որը մեր հայրերը սկսել են 90–ականներին։ Չպետք է թույլ տանք, որ պատերազմը փոխանցվի մեր ժառանգներին։ Կա՛մ մենք, կա՛մ նրանք։ Ես համոզված եմ, որ երկրորդ տարբերակը չի լինելու, լինելու է մեր հաղթանակը։ Վստահեցնում եմ՝ առաջնագծում հայ զինվորը չունի ոչ մի բանի խնդիր, չունի սննդի, համազգեստի, զենքի խնդիր, և մենք թշնամուն ջախջախելու ենք հենց իրենց բների մեջ։ Թույլ չենք տալ, որ նա մոտենա մեր սահմաններին: Վստահեցնում եմ բոլորին ու երդվում եմ, որ մենք հաղթելու ենք այս պատերազմում»,– ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ