News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիան քվեարկել է էվթանազիայի օրինականացման օգտին, հայտնում է BBC-ն:

Հանրաքվեի նախնական արդյունքները ցույց են տվել, որ ընտրողների 65.2 տոկոսը կողմ է «Կյանքի վերջն ընտրելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելուն:

Դա թույլ կտա անբուժելի հիվանդ մարդկանց, որոնցից վեց ամսից քիչ է մնացել, կյանքից հեռանալ երկու բժիշկների համաձայնությամբ:

Հանրաքվեի վերջնական արդյունքները հայտնի կդառնան մինչեւ նոյեմբերի 6-ը: Հանրաքվեն պարտադիր է, եւ սպասվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2021 թվականի նոյեմբերից:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ