News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
511.69
EUR
609.06
RUB
6.78
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Աշխարհաքաղաքական լարվածության պատճառով թուրքական լիրան ուրբաթ ընկել է մինչեւ բոլոր ժամանակների ամենացածր մակարդակի, հաղորդում է Reuters-ը:

Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ 11.75 տոկոսով ֆինանսավորում չի տրամադրի Borsa Istanbul (BIST) օվերնայթ շուկայի միջոցով, ինչը ֆինանսավորման ավելի մեծ ծախսերի եւ քաղաքականության խստացման կհանգեցնի, ինչը, որպես կանոն, պահում է արտարժույթը:

Միջբանկային շուկայում «օվերնյաթ» տոկոսադրույքներն աճել են մինչեւ 14.75 տոկոս այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Կենտրոնական բանկը շեղվեց 12.4-12.75 տոկոս միջակայքից: Լիրան վաճառվում էր ռեկորդային ցածր մակարդակում` 8.3525 ԱՄՆ դոլարի դիմաց:

Կենտրոնական բանկի` վարկավորման զսպմանն ուղղված բեքդորային միջոցները 13.08 տոկոսով բարձրացրեցին ֆոնդավորման միջին արժեքը` հուլիսյան 7.34 տոկոս նվազագույնի համեմատ: Անցյալ շաբաթ բանկը պահպանեց իր տոկոսադրույքը, սակայն ընդլայնեց տոկոսադրույքների միջանցիք վերին սահմանը մինչեւ 14.75 տոկոս:

Լիրան, որը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ռեկորդային ցածր մակարդակների էր հասել դոլարի նկատմամբ, այս տարի կորցրել է իր արժեքի ավելի քան 28 տոկոսը:

ԱՄՆ-ի հետ լարվածությունը, Ֆրանսիայի հետ սկանդալը, ծովային իրավունքների շուրջ Թուրքիայի եւ Հունաստանի վեճը եւ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում մտահոգում են ներդրողներին:

Վերլուծաբանները նշում են, որ Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները կարող են ավելի վատթարանալ, եթե նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը:

Կենտրոնական բանկը 22.3 տոննայով կրճատել իր ոսկու եւ արտարժույթի պահուստները: Չնայած դրան` երկիրը մնում էր ոսկու այս տարվա ամենամեծ գնորդը:

Թուրքիայի Borsa Istanbul BIST 100 ինդեքսը նվազել է 1.55 տոկոսով, մինչդեռ հիմնական բանկային ինդեքսը նվազել է 1.7 տոկոսով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել