News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը, ով հոկտեմբերի 8-ին՝ պատերազմն սկսվելուց հետո, անհայտ հանգամանքներում ազատվեց պաշտոնից, «գործուղվել» է Արցախ։ Մի քանի օր առաջ նրան տեսել են Արցախում՝ ԱԱԾ համազգեստով, գնդապետի ուսադիրներով եւ համազգեստի վրա համապատասխան տարբերանշաններով։

Հոկտեմբերի 25-ին Արցախ մեկնած «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությունը, որը հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, Քյարամյանին տեսել է շտաբում՝ Արայիկ Հարությունյանի կողքին։ «Ժառանգության» ղեկավար Նարինե Դիլբարյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ փաստը, որ՝ այո, Արգիշտի Քյարամյանը շտաբում էր, Սեյրան Օհանյանի հետ, սակայն թե ինչ առաքելությամբ է նա Արցախում, իրեն հայտնի չէ։

Մենք ԱԱԾ-ից փորձեցինք ճշտել, թե Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ-ում տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո որեւէ այլ պաշտոն զբաղեցնո՞ւմ է ծառայությունում։ Մեզ պաշտոնապես պատասխանեցին, որ չի զբաղեցնում։

Կապվեցինք նաեւ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ՝ հարցնելով, թե ինչ առաքելությամբ է Քյարամյանն Արցախում։ Պողոսյանն ասաց, որ տեղյակ չէ։ Հիշեցնենք, որ Քյարամյանը, ըստ որոշ տեղեկությունների, այն պաշտոնյաների ցանկում էր, ում նշանակումը ժամանակին տարակուսանք էր առաջացրել ՌԴ իշխանությունների մոտ>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ