News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2020 թվականի սկզբից երեսուներկու լրագրող եւ ԶԼՄ-ների տեխնիկական աշխատակից է մահացել աշխարհում: Այս տվյալները ներկայացված են «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության կողմից երկուշաբթի հրապարակված զեկույցում: Զեկույցը տարածվել է Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է նոյեմբերի 2-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կազմակերպությունն ընդգծում է, որ այս տարվա ցուցանիշը նվազել է նախորդ տարվա ցուցանիշից, երբ 49 լրագրող էր սպանվել: Դա մասամբ կապված է կորոնավիրուսային համավարակի հետ, որը ժամանակ առ ժամանակ խանգարում էր լրագրողներին թեժ կետեր ուղարկել, նշվում է զեկույցում: Ընդ որում, RSF-ն «Լրագրողների անվտանգության հատուկ հանձնակատարի» պաշտոն ստեղծելու խնդրանքով կրկին դիմում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին:

«Գործող Գլխավոր քարտուղարը կպաշտոնավարի մեկ տարի. այդ ընթացքում նա պետք է քայլեր ձեռնարկի, որոնք նշանակալի դեր կունենան լրագրողների պաշտպանության եւ նրանց նկատմամբ հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարում: Իր աշխատակազմի անդամներից մեկի` որպես կոնտակտային անձ նշանակումը նրա ձեռնարկած միակ միջոցն է այս հարցում եւ դա բավարար չէ»,- զեկույցի հրապարակման հետ կապված իր հայտարարությունում ընդգծում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը:

Զեկույցում նշվում է նաեւ, որ, չնայած զոհերի թվի կրճատմանը, «2020 թվականին լրագրողների նկատմամբ ճնշումն ու տարատեսակ հարձակումները նրանց դեմ սաստկացել են»: «Լրագրողների դեմ սպառնալիքներն ավելի ու ավելի քողարկված բնույթ են կրում, ուստի դրանց դիմադրելն ավելի դժվար է դառնում»,- նշվում է փաստաթղթում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ