News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորությունը ողջունում է այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդում Բրիտանական պատվիրակության տեղակալ Նիկոլա Մյուրեյի հայտարարության մեջ:

«Միանգամայն ակնհայտ է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի եւ տեղահանված անձանց թվի, ինչպես նաեւ COVID-19-ով վարակման դեպքերի թվի աճի ֆոնին հրատապ հրադադար էր անհրաժեշտ: Այդ գործողությունները կկանխեն հետագա մարդկային կորուստները եւ, հուսով ենք, կողմերին կմոտեցնեն լիարժեք բանակցային կարգավորմանը: Քանի որ մարտերը հանդարտվում են, եւ ձմեռ է սկսվում, մենք երկու կողմերին էլ հորդորում ենք առաջնահերթ համարել հումանիտար իրավիճակը` հատուկ ուշադրություն դարձնելով կանանց եւ երեխաների կարիքներին: Եվ ՄԱԿ ԳՀԳ-ն, եւ ԿԽՄԿ-ն պետք է լիարժեք աջակցություն ստանան` քաղաքացիական անձանց համար անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում գործել պատասխանատու եւ բարեխղճ կերպով` հրատապ հումանիտար օգնություն հասցնելու համար: Մեծ Բրիտանիան կցանկանար վերահաստատել իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին` որպես հիմնական ձեւաչափ, որի միջոցով ձեռք է բերվում ցանկացած վերջնական կարգավորում: Մադրիդյան սկզբունքները ամուր հիմք են ստեղծում հակամարտության տեւական կարգավորման համար, իսկ ՄԽ կառույցները հիմք են տալիս դրանց իրականացման համար: Մենք բոլոր կողմերին վճռականորեն կոչ ենք անում սերտորեն համագործակցել համանախագահների հետ` նրանց ջանքերին աջակցելու համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ