News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անկարայի գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ, Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուին խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու մասին, գրում է Ahval-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

Հանձնաժողովը, որի կազմում են Ազգային շարժման կուսակցության, ինչպես նաեւ կառավարական կոալիցիայի ներկայացուցիչները, Կիլիչդարօղլուի դեմ առաջադրել են մեղադրանքներ նրա կատարած 10 հանցագործությունների առնչությամբ:

Դատախազության կարծիքով՝ այդ 10 հանցագործություններից յոթում կան հանցավոր տարրեր:

Մասնավորապես, նշված հանցագործություններում Կիլիչդարօղլուն հայտարարում է, որ կառավարությունը քաղաքականացրել է դատական համակարգը:

Նա նաեւ դատապարտում է քուրդ քաղաքապետերի հրաժարականն ու քուրդ քաղաքական գործիչ Սելահաթին Դեմիրթաշի ձերբակալումը:

Կիլիչդարօղլուի անձեռմխելությունը հանելու մասին միջնորդությունն ուղղվել է խորհրդարանի խոսնակին, սակայն դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է անցկացնել քվեարկություն, որը չի կայանա, քանի դեռ օրենսդիրները չեն որոշել ներառել այն օրակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ