Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, որտեղ քննվում է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցը, հարակից տարածքում մեծ թվով ոստիկանական ուժեր կան։
NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արշակունյաց պողոտայի՝ դատարանի հարակից տարածքում Ոստիկանության զորքեր տեղափոխող 5-ից ավելի ավտոբուսներ կան, բացի այդ մեծ թվով ոստիկանության ծառայողական մեքենաներ։
Նշենք, որ Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման եւ 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հատկանիշներով։