News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նոյեմբերի 12-ին կայացած հանդիպմանը համոզել են զերծ մնալ ուրանի հարստացման համար նախատեսված Իրանի Նաթանզ քաղաքում ստորգետնյա գործարանին հարված հասցնելու մտքից: Այս մասին երկուշաբթի հայտարարել է The New York Times-ը` վկայակոչելով չորս աղբյուրներն ԱՄՆ-ի ներկայիս եւ նախկին պաշտոնյաների թվից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրանց` Թրամփն անցած հինգշաբթի Սպիտակ տանը կայացած հանդիպմանը հետաքրքրվել է, թե իրանական վերոնշյալ միջուկային օբյեկտի վերաբերյալ կոնկրետ գործողությունների ինչ տարբերակներ կան առաջիկա շաբաթների ընթացքում: ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը, զինված ուժերի շտաբերի ղեկավարների կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին եւ մյուսները համոզել են պետության ղեկավարին հրաժարվել ուժի կիրառումից:

Նրանց կարծիքով` հարվածը Նաթանզի գործարանի վրա կարող է հեշտությամբ վերածվել մասշտաբային հակամարտության Մերձավոր Արեւելքում մի քանի շաբաթվա ընթացքում, որոնք նոյեմբերի 3-ին` Միացյալ Նահանգների համընդհանուր ընտրությունների արդյունքներից հետո, կարող են վերջինը դառնալ հանրապետականների վարչակազմի աշխատանքում:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, խոսքը կարող էր հրթիռային հարվածի կամ կիբերհարձակման մասին լինել: Հանդիպմանը մասնակցող պաշտոնյաները Սպիտակ տունը լքել են` համոզված լինելով, որ ԱՄՆ ռազմական ուժի օգտագործումն Իրանի դեմ այժմ բացառված է: Հանրապետականի ​​վարչակազմում չեն պատասխանել պարբերականի հարցմանը` մեկնաբանել հրապարակումը:

Ինչպես չորեքշաբթի հաղորդել էր Reuters-ը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) գաղտնի զեկույցում եզրակացրել է, որ Թեհրանը շարունակում է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում (ԳՀՀԾ) սահմանված մակարդակից ավելի շատ ավելացնել ցածր հարստացված ուրանի ծավալը: Զեկույցում նշվում է, որ Իրանն իրականացրել է մոդեռնիզացված ցենտրիֆուգների առաջին կասկադի մոնտաժը Նաթանզի ստորգետնյա գործարանի տարածքում, սակայն դեռ չի լցրել դրանք ուրանով: 2020-ի սեպտեմբերին Իրանը հայտարարել էր, որ Նաթանզի միջուկային օբյեկտում բռնկված հրդեհից հետո որոշվել էր սկսել ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների արտադրության նոր արտադրամասի ստեղծումը:

ԳՀՀԾ-ն ստորագրվել էր Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Գերմանիայի կողմից 2015 թվականին: Գործարքը սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները` ՄԱԿ-ի պատժամիջոցների չեղարկման եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միակողմանի սահմանափակող միջոցների վերացման դիմաց: Իրանը պարտավորվել էր 15 տարի շարունակ չհարստացնել ուրանն ավելի քան 3.67 տոկոսով եւ պահպանել հարստացված ուրանի պաշարները 300 կիլոգրամը չգերազանցող մակարդակում, ինչպես նաեւ չկառուցել լրացուցիչ ծանր ջրային ռեակտորներ, չկուտակել ծանր ջուր եւ չզբաղվել միջուկային պայթուցիկ սարքի մշակմամբ:

2018-ին ԱՄՆ-ն հայտարարել էր ԳՀՀԾ-ից դուրս գալու մասին եւ տնտեսական պատժամիջոցներ էր կիրառել Իրանի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ