News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո մեկ շաբաթ անց՝ երեկ, տեղի ունեցան երկու կարեւորագույն բացահայտումներ, որոնք լույս են սփռում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ընդունված ճակատագրական որոշումների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

«Նախ, ՀՀ ԳՇ պետ գեներալ Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ արդեն պատերազմի չորրորդ օրը, նա ՀՀ Անվտանգության Խորհրդի նիստին, զեկուցելով իրավիճակի մասին, հայտնել է, որ մեր բանակը, թեեւ հերոսաբար դիմադրում է թշնամուն, արդեն մեծ կորուստներ է կրում, եւ անհրաժեշտ է դիվանագիտական միջոցներով կանգնեցնել պատերազմը, եւ որ նա այդ դիրքորոշումը շարունակել է պնդել հետագայում։

Ճանաչելով գեներալ Գասպարյանին, ես հիմք չունեմ կասկածի տակ դնելու նրա այս հայտարարությունը, եւ նաեւ լավ գիտակցում եմ, որ պատերազմի ընթացքում նա այն հանրայնացնելու հնարավորություն չուներ։

Երեկոյան արդեն, ծավալուն հարցազրույց տալով Արցախյան պատերազմի թեմայով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ հեկտեմբերի 19-20-ի շրջակայքում հնարավորություն կար դադարեցնել ռազմական գործողությունները, եւ արժանապատիվ հաշտության պայմանագիր կնքել կողմերի միջեւ։ Այդ հնարավորությունից հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշելով շարունակել դիմադրությունը։ Այս հայտարարությունը եւս կասկածի տակ դնելու հիմք չկա, հաշվի առնելով, թե ումից է հնչում։

Այս կապակցությամբ ես նորից մի քանի հարց ունեմ ուղղելու մինչեւ հիմա վարչապետի պաշտոնը զբաղեցնող պրն Փաշինյանին՝

ա) երբ Դուք մերժել եք ՌԴ նախագահի կողմից հաշտության առաջարկը, ի՞նչ ռազմավարական հաշվարկների վրա եք հիմնված եղել։ Ի՞նչն է Ձեզ հիմք տվել ենթադրելու, որ պատերազմի հետագա ընթացքը բարենպաստ կդառնա մեզ համար, այն պայմաններում, երբ ակնհայտ էր, որ մեր դեմ կռվում է վիթխարի թշնամական կոալիցիա, իսկ մեր կողմից եւ ոչ մի պետություն պատրաստ չի անմիջականորեն միջամտել ռազմական գործողություններին, եւ երբ զինված ուժերի ղեկավարությունը մինչ այդ պնդում էր պատերազմի դադարեցման վրա։

բ) արդյո՞ք ռազմական գործողությունների շարունակման վերաբերյալ Ձեզ խորհուրդ են տվել մեր զինվորական ղեկավարները, թե Դուք այդ որոշումը ընդունել եք՝ ի հեճուկս նրանց առարկությունների։ Եթե առաջինը՝ կարո՞ղ եք նշել այն զինվորական ղեկավարների անուները, որոնք կողմ էին պատերազմի շարունակմանը։ Եթե ոչ, պատրաստ եք արդյո՞ք Դուք ընդունել միանձնյա պատասխանատվություն այս որոշման համար, որպես այդ պահին գործող զինված ուժերի Գերագույն հրամանատար։

գ) Եթե հոկտեմբերի 19-20-ին, երբ թշնամին պատրաստ էր կանգնել, եւ պատերազմի շարունակումը եղել է Ձեր միանձնյա որոշումը, արդյո՞ք հիմա Դուք ամբողջապես գիտակցում եք դրա աղետալի հետեւանքները՝ հազարավոր լրացուցիչ զոհեր, հազարավոր քառակուսի կիլոմետրեր հապշտապ զիջվող տարածքներ, անվտանգության տասնամյակներով ձեւավորված համակարգի կազմաքանդում, հասարակության ընկճախտ։ Արդյո՞ք ժամանակը չի այդ դեպքում, որ Դուք քաղաքական պատասխանատվություն ստանձնեք Ձեր որոշման համար եւ արժանապատիվ հեռանաք։

Ես Ձեզնից այս հարցերին ազնիվ պատասխաններ եմ սպասում, եւ այդ եւ բազմաթիվ այլ հարցեր Ձեզ տալու են ամեն կողմից, դեռ երկար տարիներ։ Ժամանակն է արդեն, որ Դուք դրանց առերեսվեք եւ ընդունեք Ձեր սեփական քաղաքական պատասխանատվությունը մեր բոլոին պատուհասած ողբերգության համար, դա շանս կտա մեր երկրին, որ ապագայում խուսափենք մեկ անձի կամայականության պատճառով նման ողբերգությունների կրկնությունից»,-գրել է Ավետիք Չալաբյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ