News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզով ադրբեջանցիների անցումը չի ենթադրում ինքնիշխան միջանցքի առկայություն։ Այս մասին նոյեմբերի 19-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Խորհրդարանականի խոսքով՝ այս կետի հիմնական ձեւակերպումը կողմերի համաձայնությունն է առ այն, թե ինչ կառուցել, որտեղ կառուցել եւ արժե ընդհանրապես ինչ-որ բան կառուցել։

Ընդ որում՝ ինչպես նշեց խորհրդարանականը, ճանապարհների կամ ենթակառուցվածքների կառուցումը իրականացվելու է կողմերի համաձայնությամբ։

Նա նաեւ շեշտեց, որ այս պահին խոսքը անցում, քաղաքացիական բեռնափոխադրում թույլ տալու մասին է՝ այն նույն սկզբունքով, ինչպես տարածաշրջանի մյուս երկրների հետ։

«Սա ինքնիշխան միջանցք չէ, սա մեր տարածքն է։ Սյունիքի մարզում ոչ մի սանտիմետր հողի ինքնիշխանություն չի զիջվել։ Պարզապես քաղաքացիական բեռնափոխադրման թույլտվություն է տրվել»,- պարզաբանեց Եղոյանը։

Նա նաեւ ընդգծեց, որ ըստ ստորագրված փաստաթղթի՝ բոլոր ենթակառուցվածքները պետք է ապաարգելափակվեն։

«Սա նշանակում է, որ մենք նաեւ կարող ենք պահանջել ապագայում այլ ենթակառուցվածքների ապաարգելափակում։ Սակայն այս ամենը հետագա բանակցությունների հարց է»,- ասաց Եղոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ